211652_close_icon
views-count1093 դիտում article-date 22:16 02-04-2026

Ստեղծվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում։

Որոշման համաձայն՝ հոբելյանական հանձնաժողովը պետք է 1-ամսյա ժամկետում մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝ ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Ֆինանսների նախարարության հետ։

Հանձնաժողովի նախագահը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է, կազմում կլինեն նաև ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, Ֆինանսների նախարարության իրավասություններին վերապահված առանձին հարցերի վերաբերյալ ներկայացուցիչը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը, ճարտարապետ Կարեն Բալյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր