211652_close_icon
views-count1510 դիտում article-date 23:21 01-04-2026

«Նիկոլ Փաշինյանի հետ բերդում հանդիպել եմ, ասում էր․․․»․գործարարի uպանությունն ու բանտի Գևորգը․ ArmLur.am

 ArmLur.am-ը շարունակում է «Կյանքը ճաղերի հետևում» հաղորդումը, որի ընթացքում պատմում է ՀՀ Վանաձոր ՔԿՀ-ում գտնվող տղամարդկանց ճակատագրերի մասին։ Այս անգամ խոսելու ենք
2009 թ. ապրիլի 25-ի երեկոյան անհետ կորել էր ԱՄՆ քաղաքացի, «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված Նազարեթ Հագոփ-Բերբերյանը։ Վերջինս դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։ Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպը հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում։ Մոտ 20 օր անց իրավապահները Երևան-Սևան մայրուղու 25,5 կմ հատվածում՝ ճամփեզրի ձորակում, հայտնաբերել էին գործարարի դին։

Քննությամբ պարզվել էր, որ սպանությունը կատարվել է խեղդամահ անելու և «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով։ Այնուհետև հանցագործները դին տեղափոխել էին նույն գործարարի ավտոմեքենայով, իսկ մեքենան թողել օդանավակայանի տարածքում՝ տպավորություն ստեղծելով, թե Բերբերյանը մեկնել է արտերկիր։

Սպանության գործով մեղադրյալի աթոռին հայտնվել էր 1982 թ. ծնված Գևորգ Բադալյանը, ինչպես նաև Պետրոս Թեմիրյանը և Կարեն Դալլաքյանը։

Դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել՝ նշելով, որ վերջիններս կազմակերպված խմբով, շահադիտական դրդումներով սպանել են Նազարեթ Բերբերյանին՝ նրա առանձնապես խոշոր չափերով ունեցվածքը հափշտակելու նպատակով։


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր