Իրանական հարվածների պատճառով Քուվեյթի ազգային բանկը կփակի իր կենտրոնական գրասենյակը
Քուվեյթյան խոշոր բանկերից մեկը հայտարարել է, որ չորեքշաբթի օրվանից սկսած երկու օրով կփակի մայրաքաղաքում գտնվող իր կենտրոնական գրասենյակը, քանի որ Մերձավոր Արևելքում արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում Իրանն ամենօրյա հարվածներ է հասցնում Պարսից ծոցի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Kuna» գործակալությունը։
«Ընթացիկ իրադարձությունների և ընդհանուր անվտանգության ու բիզնեսի անխափանության պատճառով՝ Քուվեյթի ազգային բանկն այսօր և վաղը կփակի իր կենտրոնական գրասենյակն ու Սուբհանի մասնաճյուղը», - ասված է բանկի հայտարարության մեջ։
Քուվեյթի խոշորագույն բանկերից մեկը՝ NBK-ն, փակել է նաև Սուբհան արդյունաբերական շրջանում գտնվող իր մասնաճյուղը։ Այնտեղ սովորաբար տեղակայվում են անվտանգության ծառայություններն ու կառավարական հաստատությունները: Բացի այդ այն գտնվում է Իրանի կողմից հարձակումների ենթարկված օդանավակայանի մոտակայքում:
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել էր, որ օդանավակայանը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարձակմանը, ինչը «խոշոր հրդեհ» է առաջացրել վառելիքի բաքերում: