211652_close_icon
views-count1783 դիտում article-date 09:55 01-04-2026

Երբ թշնամին մեկ օրում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր. Արման Պետրոսյան

«Նիկոլ Փաշինյան, քեզ ուզում եմ հիշեցնել, երկու ողբերգական իրադարձությունների մասին, որոնց ժամանակ, դու եղել ես տարբեր կարգավիճակներում»,-Ֆեյսբուքյան եթերում հայտնեց արցախյան վերջին պատերազմների մասնակից, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Պետրոսյանը, շարունակելով.

«Քառօրյայի ժամանակ դու ընդդիմադիր պատգամավոր էիր և ունեցածդ բոլոր հնարավորություններդ օգտագորւծելով խոսում էիր մեր կորուստների մասին։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի մասին, երբ հակառակորդը մեկ գիշերվա ընթացքում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր, չես հիշատակել, որևէ հերոսի անուն ու մենք գիտենք, թե ինչու։ Դու միշտ փախչում ես պատասխանատվությունից; Դու լռում ես, որպեսզի թաքցնես, իսկ թաքցնելը հավասարազոր է ստելուն»։

Նմանատիպ նյութեր