Թեհրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի կատարած հարվածները վնասել են ԱՀԿ գրասենյակը
Վերջին երկու գիշերների ընթացքում Իրանի վրա կատարված հարվածները վնասել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Թեհրանում տեղակայված գրասենյակը։ Դրա մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Հարվածները կոտրել են գրասենյակի պատուհանները։ Բարեբախտաբար, ԱՀԿ-ի Իրանում գտնվող գրասենյակի բոլոր աշխատակիցներն ապահով են, և ոչ ոք չի տուժել։ ՄԱԿ-ի կազմակերպությունների գտնվելու վայրերը հստակ հայտնի են, և դրանց վրա հարձակումներն անընդունելի են»,- նշել է նա։