Al Hadath. Իսրայելի հարվածները Գազայում 23 մարդու կյանք են խլել
Շաբաթ օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 23 պաղեստինցի, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։
Իր հերթին, պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժմանը մոտ կանգնած Quds լրատվական պորտալը հայտնել է, որ կան նաև վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, որոնք տեղափոխվել են անկլավի հիվանդանոցներ, սակայն տուժածների ճշգրիտ թիվը դեռևս չի հրապարակվել։ Օդային հարվածները թիրախավորել են Գազայի կենտրոնական և հյուսիսային հատվածները։ Պորտալը նաև հայտնել է, որ ռմբակոծվել են բնակելի շենքեր և քաղաքացիական մեքենա։