211652_close_icon
views-count490 դիտում article-date 21:50 31-03-2026

«Ռեալը» կվերադարձնի 3 խաղացողի

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվերադարձնի կիսապաշտպան Նիկո ՊԱսին եւ հարձակվողներ Վիկտոր Մունյոսին ու Էնդրիկին, հաղորդում է Cadena Ser–ը։

Նրանք Արքայական թիմի հետ կմասնակցեն նախապատրաստական փուլին։

19-ամյա Էնդրիկն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում»։

21-ամյա Պասը խաղում է իտալական «Կոմոյում», 22-ամյա Մունյոսը՝ իսպանական «Օսասունայում»։ «Ռեալն» ունի Պասին եւ Մունյոսին հետ գնելու իրավունք։

Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո «Ռեալը» 69 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավոր։

Նմանատիպ նյութեր