211652_close_icon
views-count295 դիտում article-date 17:44 31-03-2026

ԱՄՆ-ը չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը. Թրամփ

ԱՄՆ-ն չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այն բոլոր երկրներին, որոնք Հորմուզի նեղուցի պատճառով չեն կարողանում ավիավառելիք ստանալ, օրինակ՝ Միացյալ Թագավորությանը, որը հրաժարվեց մասնակցել Իրանի գլխատման գործողությանը, ես մի առաջարկ ունեմ. առաջին՝ գնե՛ք ԱՄՆ-ից, մենք շատ ունենք, և երկրորդ՝ մի փոքր ուշացած քաջություն հավաքեք, գնացեք նեղուց և պարզապես վերցրե՛ք այն։

Դուք ստիպված կլինեք սովորել ինքնուրույն պայքարել, ԱՄՆ-ն այլևս չի լինի այնտեղ՝ ձեզ օգնելու համար, ճիշտ այնպես, ինչպես դուք չկայիք մեզ համար։ Իրանը, ըստ էության, ջախջախված է։ Դժվար մասն արված է։ Գնացե՛ք և վերցրեք ձեր սեփական նավթը»,- գրել է Թրամփը:

Նմանատիպ նյութեր