Կանադան կմասնակցի Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությանը
Կանադայի խորհրդարանը հավանության է արժանացրել Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությանը երկրի մասնակցությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Տվյալ որոշման օգտին քվեարկել է 157 պատգամավոր, դեմ՝ 134-ը:
Տվյալ որոշումը դարձավ ԱՄՆ-ի իշխանությունների դիմումի պատասխանը: Որոշվել է, որ կանադացի զինվորականները տվյալ առաքելությունում կներգրավվեն վեց ամսից ոչ ավելի ժամկետով, սակայն դրա հետ մեկտեղ չեն մասնակցի ցամաքային ռազմական գործողությանը:
Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար Կանադան հատկացնելու է F-18 տիպի 6 կործանիչ, Aurora տիպի երկու հետախուզական ինքնաթիռ և Airbus СС-150 Polaris տիպի մեկ լիցքավորիչ ինքնաթիռ: Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությանը մասնակցելու է մոտ 600 զինծառայող: