211652_close_icon
views-count1015 դիտում article-date 10:16 31-03-2026

Մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ․ «Ուժեղ Հայաստանը» ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին․ Նարեկ Կարապետյան

Մեր հասարակությունում կա մեծ սպասելիք հանրային միավորման, համախմբման, քանի որ տարիներ շարունակվող պառակտումը խանգարում է մեր հասարակությանը բնականոն զարգանալ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ դաշինքային սկզբունքով, այն ուժերի հետ, որոնք նոր են, որոնք նոր առաջնորդություն են ներկայացնում Հայաստանում, կարծում եմ դա ամենաճիշտ ձևաչափն է Հայաստանում որակական նոր փոփոխություններ բերելու։ Այս մասին Արմենիա հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ, «Ուժեղ Հայաստանը» ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանին նոր առաջնորդություն է պետք, չենք ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր