211652_close_icon
views-count2128 դիտում article-date 23:01 30-03-2026

Վճռաբեկ Դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքը․Վահե Երփիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնում է․

«Վճռաբեկ Դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքը ՀՀ քրեական օրենսգրքի 297 -րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) արդարացված պաշտպանյալիս` Սրբազան շարժման օրերին Սարկավագի փողոցում քաղաքացիական ակցիայի մասնակից Սերգեյ Առաքելյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը թողնելով անփոփոխ։

Ի սկզբանե նախաձեռնված այս քաղաքական հետապնդումը եւս ձախողվեց, վարույթն ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով՝ ամրագրվելով դատական բոլոր ատյաններում»։

Նմանատիպ նյութեր