Լրագրությամբ զբաղվելը անհնար է դառնում SOS․ ArmLur.am
Պաշտոնյաները հրաժարվում են պատասխանել իրենց առնչվող հարցերին՝ փոխարենը թիրախավորելով հարց հնչեցնող լրագրողներին։ Մենք ահազանգ ենք հնչեցնում առ այն, որ Հայաստանում լրագրությամբ զբաղվելը անհնար է դառնում և պետք է քայլեր ձեռնարկել։
Մարտի 27-ին, ՔՊ ընտրացուցակի առաջին 30 համարի ընտրության օրը, կուսակցության գրասենյակի տարածքում ArmLur.am-ը և 3 լրագրողների հետ մոտեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մորը՝ ՔՊ Կենտրոնի կառույցի անդամ, ՔՊ պատվիրակ Մարինա Հովհաննիսյանին, ում ուղեկցում էր մյուս որդին՝ Կառլեն Սիմոնյանը։
Պատճառն այն էր, որ դեռ 2022-ին քաղաքական երթի մասնակցող քաղաքացիների վրա թքել էր տիկին Մարինան, հետո միջնամատ ցույց տվել։
Երբ լրագրողը հետաքրքրվեց տիկին Մարինայից, թե ինչ էր նշանակում այդ մատը և ում էր ուղղված այդ ժեստը, ԱԺ նախագահի մայրը վիրավորեց լրագրողին՝ ասելով․ «մորդ նկարն է», իսկ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, պատռեց լուսանկարը։
Շատ կարևոր է տարբերակել, որ լրագրողի հարցը հանրային դարձած վարքագծի մասին էր, ոչ թե նրանք ներխուժել են պաշտոնյայի կամ որևէ մեկի մասնավոր կյանք։ Սակայն հետագա արձագանքներում շեշտը դրվել է ոչ թե լուսանկարում պատկերված ժեստի, այլ լրագրողի վարքի վրա՝ փորձելով ներկայացնել, թե հարցն ինքնին անթույլատրելի է եղել։
Տեսանյութի տարածումից հետո Ալեն Սիմոնյանը 7 րոպեանոց տեսանյութ տարածեց՝ թիրախավորելով միայն մեր մեդիային, նշելով, թե հարձակվել են իր մոր վրա։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանի շուրջ սկանդալները մեկօրյա պատմություն չեն։ Նրա անունը նախկինում ևս կապվել է քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքի հետ։ 2023 թվականի ապրիլին Սիմոնյանը հրապարակավ թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա։
Այս արարքից հետո, թեև մեծ աղմուկ բարձրացավ և դրվեց ԱԺ նախագահի հեռացման հարցը, Ալեն Սիմոնյանը անպայման մնաց։
2026 թվականի մարտին էլ նոր խուլիգանական վարք դրսևորեց ԱԺ նախագահը՝ փողոցում, առանց տեսախցիկներից կաշկանդվելու, հայհոյելով քաղաքացուն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում