211652_close_icon
views-count331 դիտում article-date 18:49 30-03-2026

ԿԸՀ–ն լրագրողներին համար իրականացրել է կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար, համատեղ իրականացրել են կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։

ԿԸՀ–ից հայտնում են, որ աշխատաժողովն անդրադարձել է ընտրությունների լուսաբանման հիմնական մարտահրավերներին, այդ թվում՝ ապատեղեկատվության, կողմնակալության, անհավասար լուսաբանման խնդիրներին, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվել է ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։

Միջազգային փորձը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ռաստո Կուզելը, ՀՀ օրենսդրությունը՝ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը, ԿԸՀ Վերահսկիչ և վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը, Հեռուստատեսությհան և ռադիոյի հանձնաժողովի Ծրագրերի մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։

Ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԸՀ նախագահը, կարևորելով ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների լավարկումը և ընտրական օրենսդրությանը հնարավորինս լավ տիրապետելը։

Աշխատաժողովին ներկա են եղել նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Աշխատաժողովին մասնակցել է 15 ԶԼՄ-ի 21 ներկայացուցիչ։ ԵԽ Երևանյան գրասենյակի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվելու է ևս մեկ աշխատաժողով՝ կրկին հավատարմագրված ԶԼՄ-ների համար։

Նմանատիպ նյութեր