Մարդիկ ստիպված են արտերկրում աշխատել, պետք է աշխատատեղեր ստեղծենք, որ մարդիկ մնան․ Նարեկ Կարապետյան
Երեկ Հ1 էի նայում ու ասում էին, որ Հայաստանը շատ զարգացած երկիր է: Պատմում էին, որ Շվեյցարիային տվել անցել է, ասում էին աղքատություն չկա էլ, ոչ մեկ էլ խոպան չի գնում, երկիրը զարգանում է ու մեծանում է, ասում է մենք ուղղակի չենք զգում դա: Հ1-ին, որ նայում ես, տեսնում ես, որ ամեն ինչ լավ է գնում, էլ խի՞ ենք էսպես տանջվում մենք։ Հետո անջատեցի Հ1-ը ու սկսեցի բոլորին զանգել, հարցնել դուք ոնց եք մտածում: Նաև ընկերներիս զանգեցի Գեղարքունիքի մարզից: Ասացին՝ դե ո՞նց ասենք, գյուղի տղամարդկանց 90%-ը այստեղ չի, գործ չկա: Փաստորեն Հ1-ը ոնց որ մի քիչ չափազանցնում է: Եթե այդքան ամեն ինչ լավ է, ինչո՞ւ են մարդիկ Հայաստանից գնում: Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց առջև խնդիր են դրել՝ ստեղծել աշխատատեղեր, որ մարդիկ մնան Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասները՝ տեսանյութում