211652_close_icon
views-count337 դիտում article-date 19:31 27-03-2026

Հայաստանի պաշտպանության նախարարն ու Ֆրանսիայի վարչապետն ընդգծել են գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Կողմերը, մասնավորապես, կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր