Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Կոմիտեի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար՝ կարևորելով կոմիտեի նախաձեռնությունների համատեղ քննարկումը և արդյունավետ լուծումների մշակումը։
Նիստի ընթացքում Եղիազար Վարդանյանը նախ ներկայացրել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարում Կոմիտեի կողմից իրականացվող միջոցառումները։ Առանձնացրել է կոմիտեի մշակած շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը և անդրադարձել անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգին։ Անդրադարձ է կատարվել քաղաքաշինության ոլորտի թվայնացման մեկնարկած և նախատեսվող լայնածավալ ծրագրերին։
Այնուհետև նախանշվել են ոլորտային առաջնահերթություններն առաջիկա նիստերում համատեղ քննարկելու, խորհրդի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու սկզբունքները։
Նիստն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Քննարկվել են խորհրդի անդամների առաջարկները։