211652_close_icon

Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից ձևավորված հասարակական խորհրդի կազմի համալրումը շարունակվում է

views-count1195 դիտում article-date 17:43 09-01-2026
Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի 224-Ա հրամանով։ Խորհրդի կազմը համալրելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է ընդունել նոր հայտեր։

Անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2026 թվականի հունվարի 27-ը՝ ժամը 18։00-ն։

Հայտերի ձևերը և հայտատուներին ներկայացվող պահանջների, հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի ներկայիս կազմի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված են www.minurban.am կայքի «Կոմիտե» բաժնում առանձնացված «Նախագահին կից հասարակական խորհուրդ» ենթաբաժնում։

Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/212663/latest

  Քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր