211652_close_icon
views-count2989 դիտում article-date 13:41 27-03-2026

Ահազանգ․ Տնօրենին ստիպել ենք «признать» է եկել, փողը չենք ստացել․ 95 շինարար՝ խաբեության զոh. armlur.am

Մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք աշխատում են շինարարական ընկերություններում ArmLur.am-ին հայտնում են, որ խաբեության զոհ են դարձել։

Շինարարներից մեկը՝ Լյովա Հովհաննիսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ շինարարական կազմակերպությունները գլխավորում է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Լյովա Հովհաննիսյանը գլխավոր ինժեներն է, որը շինարարների հետ հավասար աշխատանք է կատարել, նա տեղեկացնում է, որ ամիսներ շարունակ ավելի քան 90 շինարարներ աշխատել են երեք տարբեր ընկերություններում, սակայն նրանց հրաժարվել են վճարել։

«Մեր աշխատած փողերը չեն կարողանում ստանալ։ Ամիսներ շարունակ աշխատել ենք՝ սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 30-ը։ Աշխատել ենք Սևանում Նարեկ Նալբանդյանին պատկանող հյուրանոցի շինարարաությունում, աշխատել ենք «Բայանդուր Շիրակ» թռչնաֆաբրիկայում, Ապարանի Լուսագյուղի դպրոցի շինարարությունում։ 15 մլն դրամի Սևանում ենք աշխատել, 20 մլն դրամի՝ թռչնաֆաբրիկայում, 12 մլն դրամի մեկ այլ օբյեկտում և ևս 5 մլն դրամի Լուսագյուղի դպրոցում։ «Վենեցիա» հյուրանոցի տնօրեին փողը փոխանցել են, բայց մենք փող չենք տեսել՝ ո՛չ ինժեներականը, ո՛չ բանվորությունը։ Նարեկ Նալբանդյանի գլխավորած շինարարական կազմակերպություններն են»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Վենեցիա»-ի տնօրենի մոտ այլ հարազատ մարդու են ուղարկել, որ բարձրացնի իրենց խնդիրը, շինարարի խոսքով, տնօրենին ստիպել են «признать» է եկել։ Ասել է՝ «ես 230 մլն եմ տվել։ Գնացեք՝ իրենից ուզեք փողը»։

Մենք նաև հետաքրքվեցինք, թե արդյոք շինարարները տվյալ ընկերությունների հետ ունեն կնքած աշխատանքային պայմանագիր։ Ի պատասխան մեր հարցի՝ Լյովա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նման առաջարկ չի եղել, իրենք էլ չեն պահանջել։

«Ես գիտեմ, որ պետք է աշխատանքային պայմանագիր լինի, բայց, երբ առաջարկել եմ, ասել են՝ դա կարևոր չի, ձեր աշխատած փողը ձեզ կտանք։ Ավելի քան 90 հոգուց որևէ մեկի հետ չկա կնքած աշխատանքային պայմանագիր, որևէ մեկին չեն հրամանագրել, չեն գրանցել, բացարձակ»,- վրդոհված ասում է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր