211652_close_icon
views-count1831 դիտում article-date 10:59 26-03-2026

Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը։

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 29)

Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն - ժամը 10:00

Սուրբ Պատարագ - ժամը 11։00

Դռնբացեքի կարգ - ժամը 17։30

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 31)

Երեկոյան ժամերգություն - ժամը 17:30

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 2)

Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00

Սուրբ Պատարագ - ժամը 10:30

Ոտնլվայի կարգ - ժամը 16:00

Խավարման կարգ - ժամը 19:00

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 3)

Խաչելության կարգ - ժամը 12։00

Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 4)

Առավոտյան ժամերգություն - ժամը 8:00

Ճրագալույցի Սուրբ Պատարագ - ժամը 17։30

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 5)

Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ - ժամը 10:30

Նմանատիպ նյութեր