211652_close_icon
views-count631 դիտում article-date 21:05 25-03-2026

Ծաղկազարդի հրաշազարդ տոնին մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը

Մարտի 29-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։

Սիրով ներկայացնում ենք թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը և հրավիրում ամենքիդ միասին աղոթելու և տոնելու Ծաղկազարդի հրաշազարդ տոնը.

_____

ԺԱՄԸ 10:00

Քուչակի Սուրբ Աստվածածին
Ապարանի Սուրբ Խաչ

Մաստարայի Սուրբ Հովհաննես

Թալինի Սուրբ Աստվածածին
Արագածի Սուրբ Աստվածածին

Մաստարայի Սուրբ Հովհաննես

Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ

Բյուրականի Սուրբ Հովհաննես

Կոշի Սուրբ Գևորգ

Լուսագյուղի Սուրբ Աստվածածին

ԺԱՄԸ 10:30

Կարբիի Սուրբ Աստվածածին

Արուճի Սուրբ Աստվածածին

Աշտարակի Սուրբ Սարգիս

Սաղմոսավանք վանական համալիր

Աշտարակի Սուրբ Մարիանե
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց

Մուղնու Սուրբ Գևորգ

Ղազարավանի Սուրբ Նարեկ

Ոսկեվազի Սուրբ Հովհաննես

Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս

Ժամը 11:00
Տեղերի Սուրբ Աստվածածին

Սուրբ Պատարագների ավարտին Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամ կկատարվի Մանուկների օրհնության կարգ, ճյուղերի օրհնություն և օրհնված ճյուղերը կբաժանվեն հավատավոր մեր զավակներին:

Եկեք մանուկների անմեղության լույսով վերագտնենք մեր հոգու պայծառությունը, որպեսզի ինքնաքննությամբ ու երկյուղածությամբ անցնենք Ավագ շաբաթվա խորհրդով և արժանանանք Սուրբ Հարության անճառելի բերկրանքին:

Արագածոտնի թեմ

Նմանատիպ նյութեր