211652_close_icon
views-count319 դիտում article-date 18:07 25-03-2026

Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին. Նիկոլ Փաշինյան

Մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին: Մենք դա հասկացել ենք շատ ուշ, և կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հարցին:

Ցուցադրելով Հայաստանի քարտեզը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Սա նրա մասին է, որ ՀՀ-ն ՀՀ ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը և իրավունքները պաշտպանելու համար: Սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է: Երբ որ մենք ինքներս ժխտել ենք ուղղակի կամ անուղղակի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածք չունի, անուղղակի ենք ասել, և դա է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից որպես պետություն: Երբ որ մենք վերադարձել ենք ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքին, մենք այդ օրից ժամ-ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, և սա Հայաստանի ինքնիշխանության և անկախության խորհրդանիշն է, սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է: Գաղտնիք չկա՝ Հայաստանում կան ուժեր, ովքեր շրջաբերականներ են գրում, որոնց իմաստը այն է, որ պետությունը կարևոր չէ: Մենք ասում ենք, որ ո՛չ. պետությունն ամենակարևորն է»: 

Նմանատիպ նյութեր