211652_close_icon
views-count259 դիտում article-date 22:34 24-03-2026

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնակիցներ։

Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքի դերը՝ միաժամանակ ընդգծելով հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների արդյունավետ գործարկման նշանակությունը։

Վարչապետը ընդգծել է ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման և օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման կարևորությունը՝ հանձնարարելով շարունակել ներկայացված առաջարկությունների շուրջ քննարկումները և սեղմ ժամկետներում ներկայացնել առաջնահերթ լուծումներ պահանջող օրենսդրական և գործնական փոփոխությունների առաջարկներ։

Նմանատիպ նյութեր