211652_close_icon
views-count481 դիտում article-date 20:10 24-03-2026

Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ցանկանում է ՌԴ-ի հետ քննարկել միջուկային զենքի նոր տեսակները

ԱՄՆ-ը կցանկանար Ռուսաստանի հետ քննարկել միջուկային զենքի նոր տեսակները, ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ զենքի վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս ԴիՆաննոն։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ելույթ ունենալով՝ նա պնդել է, որ «էկզոտիկ միջուկային զենքի համակարգերը» մտահոգության առարկա են։ Նա նման համակարգերի թվում ներառել է «Բուրևեստնիկ» թևավոր հրթիռը և «Պոսեյդոն» ստորջրյա սարքը։

«Այս համակարգերից ոչ մեկը չի ընկնում «Նոր START» պայմանագրի տակ։ Մենք պետք է անմիջական զրույց ունենանք ռուսների հետ այս հարցերի շուրջ։ Եվ ես վստահ եմ, որ մենք դա կանենք», – ասել է պետքարտուղարի տեղակալը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ նման թեմաները «կբարձրացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հնգյակի շրջանակներում առաջիկա փոխազդեցությունների ժամանակ»։

ԴիՆաննոն չի մանրամասնել, թե ինչ նախատեսված շփումների մասին է խոսքը։

 

Նմանատիպ նյութեր