Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի 14-րդ գործադիր խորհրդի նիստը հրավիրվել է Երևանում
Երևանում կայացել է (A-WEB) 14-րդ գործադիր խորհրդի նիստը։ Երևանում կայացած գործադիր խորհրդի նիստին մասնակցել են 12 երկրների ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։
Նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ 2025թ. գործունեության հաշվետվությունը, A-WEB տարածաշրջանային գրասենյակների գործունեության հաշվետվությունը, Գլխավոր քարտուղարի հրաժարականի և պաշտոնակատար գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ հաշվետվությունը, 7-րդ Գլխավոր ասամբլեայի նիստի անցկացման հիմնական պլանը և այլն։
Ընտրական մարմինների ասոցիացիան (A-WEB) աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին, հիմնադրվելուց ի վեր, A-WEB-ը խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։
ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հեկտեմբերի 23-ից Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է։ Կառույցի 6-րդ գագաթնաժողովում Հայաստանն ընտրվել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ։