211652_close_icon
views-count850 դիտում article-date 23:45 23-03-2026

Կլոպ․ «Ռեալից» ինձ երբեք չեն զանգել

Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ, գերմանացի Յուրգեն Կլոպը հերքել է լուրերը, թե առաջարկ ունի Մադրիդի «Ռեալից»։

«Ինձ նյարդայնացնում են այդ բոլոր խոսակցությունները, որոնց հիմքում ոչ մի փաստ, տեղեկություն չկա։ Արդեն չգիտեմ՝ այդ լուրերը մարդիկ են գրում, թե արհեստական բանականությունը։

Պետք է ավելի կարգապահ լինել այսպիսի հարցերում։ Այդ ամենը դատարկախոսություն է։ «Ռեալից» ինձ երբեք չեն զանգել, ոչ մի անգամ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մարզչական կարիերայում դադար վերցրած Կլոպն այժմ պաշտոն է զբաղեցնում Red Bull ընկերությունում։

Նմանատիպ նյութեր