Յուրգեն Կլոպ. Ինձ չեն հետաքրքրում «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իրեն չեն հետաքրքրում «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերը` կազմի ուժեղացման համար:
«Ինձ չի հետաքրքրում, մանկունյանցիները որքան գումար կարող են ծախսել: Ես լիովին գոհ եմ, թե ամռանը ինչքան կարողացանք մենք ծախսել:
Ես չեմ երազում տրանսֆերների համար ունենալ աշխարհի բոլոր փողերը: Դա արդեն մրցակցություն չէ: Դա չի նշանակի, որ դու տիտղոսը նվաճեցիր մինչև մրցաշրջանի սկիզբը: Յուրաքանչյուրն ունի իր հնարավորությունները, իր գաղափարները:
Ես գոհ եմ մեր հնարավորություններից: Մենք հարձակման գծում տարբերակներ ունենք, որոնք ինձ անհրաժեշտ են: Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ ունեն, կարևորը, թե ինչ ունես դու», ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին: