211652_close_icon
views-count268 դիտում article-date 22:15 23-03-2026

Իրանը կոչ է արել Թրամփին նայել դեպի երկինք և սպասել նոր անակնկալների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպասվում են անսպասելի զարգացումներ առաջիկա օրերին, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Իրանը նոր անակնկալներ է նախատեսել առաջիկա օրերի համար, որոնց իրականացումը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների», – նշվում է հոդվածում։

Աղբյուրը նաև խորհուրդ է տվել Թրամփին հետևել իր շուրջը կատարվողին։

«Թրամփը պետք է որոշ ժամանակով մի կողմ դնի հեռախոսն ու սոցիալական ցանցերը և այսուհետ նայի միայն երկնքին, ֆոնդային շուկային և նավթի գներին», – ասվում է հրատարակության մեջ։

Նմանատիպ նյութեր