Տեղահանվածների նկատմամբ ատելnւթյnւն իշխանության կողմից չկա, ընդհակառակը՝ կա հոգատարություն, խնամք. Սրբուհի Գալյան
Տեղահանվածների նկատմամբ ատելություն իշխանության կողմից չկա, ընդհակառակը՝ կա հոգատարություն, խնամք։
Լրագրողներին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով մետրոյում միջադեպին, երբ Փաշինյանը երեխայի ներկայությամբ բղավում էր արցախցի կնոջ վրա՝ պնդելով, որ նրանք «փախել» են։
«Խնդրում եմ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից։
Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելո։
Բռնի տեղահանված անձանց հետ կապված, այսօր կան և գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը»,- ասել է նա։