ՊԵԿ-ում քննարկվել են հանրային ծառայությունների բարելավման և թվայնացման առաջնահերթությունները
Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է աշխատաժողով՝ քննարկելու և սահմանելու հանրությանը մատուցվող ծառայությունների բարելավման և թվայնացման առաջնահերթությունները։ Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և ՊԵԿ «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է ՀՀ փոխվարչապետի հանձնարարականով շրջանառվող Կառավարության որոշման նախագծով առաջարկվող՝ թվայնացման ենթակա ծառայությունների օպտիմալացման մեթոդաբանությունը։ Գործնական օրինակներով ներկայացվել են պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ցանկի վերանայման մեխանիզմները։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվել թվային լուծումների իրականացման համար անհրաժեշտ իրավական և օրենսդրական կարգավորումներին։
Աշխատաժողովի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել է նաև «Կյանքի իրադարձություններ» մոտեցումը, որի նպատակն է ծառայությունները կազմակերպել քաղաքացու կյանքի կարևոր փուլերի հիման վրա։ Նշվել է, որ ծառայությունների կատալոգի օպտիմալացման արդյունքում կնվազի վարչարարությունը, իսկ պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ աստիճանաբար կվերացվի թղթային տեղեկանքների անհրաժեշտությունը։ Գործընթացների և ընթացակարգերի պարզեցման արդյունքում քաղաքացիները կկարողանան դիմումները, վճարումները կամ փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ առանց հերթերի։ Պետական համակարգերի թվայնացումը նաև կնպաստի թափանցիկության բարձրացմանը, և քաղաքացիները կկարողանան առցանց հետևել իրենց դիմումների ընթացքին ու ստանալ արագ պատասխաններ։ Վերջնարդյունքում թվայնացված ծառայությունները կդառնան ավելի արագ, հասանելի և հարմարավետ քաղաքացիների համար։
Աշխատաժողովն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են ներկայացված նախագծերը և նոր առաջարկները, ինչպես նաև բարձրացված հարցերը։