Էմանուել Գրեգուարն ընտրվել է Փարիզի քաղաքապետ
Սոցիալիստների առաջատար թեկնածու Էմանուել Գրեգուարը ընտրվել է Փարիզի քաղաքապետ՝ հաղթելով աջակողմյան նախկին նախարար Ռաշիդա Դատիին։ Այս մասին հայտնում է France24-ը:
48-ամյա Գրեգուարը, ով պաշտոնաթող քաղաքապետ Անն Իդալգոյի նախկին տեղակալն էր, ստացել է ձայների շուրջ 51%-ը:
«Փարիզը որոշեց հավատարիմ մնալ իր պատմությանը»,- ասել է Գրեգուարը ցնծացող ամբոխին՝ խոստանալով դիմակայել աջերին և ծայրահեղ աջերին նախագահական ընտրություններին ընդառաջ:
«Փարիզը կլինի դիմադրության սիրտը աջերի այս դաշինքի դեմ, որը ձգտում է խլել մեզանից այն, ինչն ամենաթանկն ու փխրունն է՝ միասին ապրելու պարզ ուրախությունը», - հավելել է նա:
Նորընտիր քաղաքապետն այնուհետև հեծանիվով ուղևորվել է քաղաքապետարան՝ ազդարարելով իր նախորդների քաղաքականության շարունակականությունը։