211652_close_icon
views-count397 դիտում article-date 19:50 22-03-2026

Պաչիկներ ու սրտիկներ շաղ տվող մարդը պատռեց իր դիմակը. Թաթոյան

«Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա վարքը։

«Պաչիկներ ու սրտիկներ ամեն օր շաղ տվող մարդը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, պատռեց իր դիմակը։ Երևանի մետրոյում այսօր տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ սա է նրա իրական դեմքը։ Մինչև ատամները պաշտպանված լինելով ախրանիկներով, իր թիմակիցների ներկայությամբ Երևանի մեջ գոռում է հայ կնոջ վրա, գոռում է հայ մոր վրա նրա երեխայի ներկայությամբ, փորձում է նվաստացնել հայ կնոջը, նվաստացնել հայ մորը ու նրա երեխային։ Հետո էլ ասում են տղամարդկություն, այսինքն ու՞ր է այստեղ տղամարդկություն, որ գնում է Ալիևի մոտ, ժպտում է, սուրճ է առաջարկում, սուրճ է հյուրասիրում, կուռկուռի ձագ է դառնում, Ալիևի «տասովշիկն» է դառնում, շատ լավ պատվով էլ կատարում է այդ դերը։ Հետո հետ է գալիս երկիր, ներսում առյուծ է կտրում, փոխանակ պայքարի Ալիևի տարածած ատելության դեմ, ավելի մեծ ջանքով է տարածում այդ ատելությունը։

Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ սրտիկներն ու պաչիկները հորինվել են հանուն պաշտոնի, որ դրանք կեղծիք են, որ դրանք արվել են օգուտ ստանալու համար։ Ճիշտ են ասում, որ բնավորությունն է որոշում ճակատագիրը, որ այս արտաքին խաբեությունները անմիջապես երևում են, երբ ցուցադրվում է բնավորությունը, իրական վերաբերմունքը։

Ես դրա համար եմ ասում, որ մեզ պետք է միավորում, երբ ես որպես երկրի ղեկավար թույլ չեմ տա տալու երբեք, որ նման մարդիկ խաղան մեր վերքերի վրա, մենք պետք է միավորված բուժենք մեր վերքերը։ Ես որպես ղեկավար երբեք չեմ տարածելու ատելություն, միշտ լինելու եմ հարգող մեր քաղաքացիների յուրաքանչյուրի կարծիքը ու մոտեցումը, այնտեղ, որտեղ բաժանում են, ես միավորելու եմ, այնտեղ, որտեղ պառակտում են, ես միավորելու եմ»։

Նմանատիպ նյութեր