Դուք Արցախը վաճառեցիք, թշնամին հիմա նստած է Սև լճում և Վարդենիսում. քաղաքացին` Փաշինյանին
Այսօր Չարենցավանում քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Ղարաբաղյան շարժումը շարունակվում է։ Դուք 2022թ հոկտեմբերի 6-ին գնացիք և հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում, և դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ուեցավ մեկօրյա պատերազմ, և արցախցիները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ 2018 թվականին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, խաբեցիք ինձ և ինձ նման հազարավոր մարդկանց, ովքեր դուրս էին եկել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու։ Իսկ դուք խաբել եք․․․ Դուք 2022 թվականին էլ հրահրեցիք, և հենց հիմա ադրբեջանցիները նստած են Սև լճում և Վարդենիսում։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դավաճանել եք հարյուր-հազարավոր մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իշխանափոխություն եք անելու և Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք»։