«Վեոլիա ջրի» օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում վնասված խմելու ջրի խողովակը ժամերի ընթացքում նորոգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, «Վեոլիա ջուր» ընկերությունը օպերատիվ արձագանքեց Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչների ահազանգին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ահազանգել էին «Վեոլիա ջուր» ընկերության թեժ գիծ և հայտնել, որ 3-4 օր է՝ գյուղի գլխավոր փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել է ու ջրի հսկայական կորուստ է առաջանում:
Երեկ արդեն «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները ժամանում են Մրգաշեն ու մի քանի ժամ աշխատանքների արդյունքում հայտնաբերում են վնասված ջրախողովակը և հատուկ տեխնիկայի միջոցով խնդիրը լուծում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի