211652_close_icon
views-count289 դիտում article-date 21:36 20-03-2026

Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում

Պարսից ծոցում արգելափակված վրացի հինգ նավաստիներ պաշտոնական նամակով դիմել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով օգնություն:

Վրացի նավաստիների խոսքով՝ իրենք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

«Մենք գտնվում ենք Լիբերիայի դրոշի ներքո նավարկող ORINOCCO [IMO: 9302994] նավի վրա, որն այս պահին գտնվում է Իրաքում՝ Խոր Ալ Զուբայր նավահանգստում…

Մեր վիճակը ծայրահեղ ծանր է. մեզ պատշաճ ուշադրություն չի դարձվում, փաստացի գտնվում ենք մեկուսացման մեջ և անտանելի պայմաններում:

Խնդրում ենք անհապաղ միջամտել այս հարցին, ապահովել հյուպատոսական աջակցություն, մեր իրավունքների պաշտպանություն և անվտանգ ու խաղաղ հայրենադարձություն Իրաքի տարածքից: Այս իրավիճակը պահանջում է հրատապ արձագանք, քանի որ մեր առողջությանն ու կյանքին կարող է վտանգ սպառնալ», — նշված է նավաստիների նամակում:

Նավաստիները նախարարությանը դիմել են մարտի 18-ին: Նրանք Վրաստանի պաշտոնական գերատեսչությունների հետ կապ են հաստատում փաստաբան Լելի Բժալավայի օգնությամբ:

Փաստաբան Լելի Բժալավան ասել է, որ նամակն ուղարկելուց հետո ԱԳՆ-ից պատասխան չի ստացել: Նրա խոսքով՝ մարտի 19-ին այլևս չի հաջողվել սոցիալական ցանցերով կապ հաստատել վրացի նավաստիների հետ:

Aliq.ge

Նմանատիպ նյութեր