211652_close_icon
views-count640 դիտում article-date 22:25 19-03-2026

Ուժեղ երկիրն է ունակ հասնել խաղաղության. «Ուժեղ Հայաստանի» անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչ

«Ուժը և խաղաղությունը միմյանց փոխկապակցված են, ուժեղ երկիրն է ունակ հասնել խաղաղության, թույլ երկիրը չի կարող։ Խաղաղությունը պահպանելու համար պետք է ուժեղ լինել»,- «Արմենիա» հեռուստաընկերության եթերում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը ներկայացրել է  կուսակցության անվտանգության ծրագրի օդային պաշտպանության հարցերով խորհրդատու Զվիկա Խայմովիչը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երեկ ներկայացրեց իր անվտանգության ծրագիրը:

«Դա ռազմավարական ծրագիր է, գաղափարն այն է, որ նոր տեխնոլոգիաներ, նորարարություններ բերվեն, որովհետև դրանով է հնարավոր պատրաստ լինել ապագային»:
Նա շեշտել է, որ անհրաժեշտ է,  զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերությունը, իսկ բանակի ուժեղացումը հնարավոր է իրականացնել նաև ոչ շատ մեծ միջոցներով, կարևորը գիտակցելն է՝ որ ուղղությամբ պետք է բանակը զարգացնել՝ ըստ առկա մարտահրավերների։ 

Մանրամասն՝ տեսանյութում

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր