211652_close_icon
views-count985 դիտում article-date 12:28 19-03-2026

Արթուր Ավանեսյանը ոչ միայն լեգենդ է, այլև մեր անվտանգության թիմի ղեկավարը. «Ուժեղ Հայաստան»

Ուժեղ Հայաստանին ուժեղ խաղաղություն բերելու համար մեզ պետք է տասնամյակներով կոփված նվիրվածություն և հմտություն։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

«Արթուր Ավանեսյան, լեգենդար հետախույզ, գնդապետ: Չկա որևէ զինծառայող, որ լսած չլինի Կանդազի սխրագործությունների մասին։ 1991 թվականին, տեսնելով թշնամու գործած վայրենությունները, որպես կամավոր միացել է Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի կողմից հիմնադրված ազատագրական բանակին, կռվել է որպես դիպուկահար, ապա մարտական ուղին շարունակել է որպես հետախույզ: 1993 թվականին Մարտակերտի շրջանի հետախուզական վաշտի հրամանատարի տեղակալից մինչև 2012 թվականին 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հետախուզության պետ։ 

Արժանացել է բազմաթիվ պարգևների և մեդալների, որոնց թվում են երկրորդ աստիճանի Մարտական խաչը, Արցախի և Հայաստանի Հանրապետության արիության մեդալները, Մարտական ծառայության առաջին և երկրորդ աստիճանի մեդալները։ 

2014 թվականին թոշակի անցնելուց հետո, տեսնելով, որ հայրենիքն ունի իր կարիքը, վերադարձել է բանակ և կամավոր մասնակցել է 2016 թվականի ապրիլյան, 2020 թվականի 44-օրյա և 2023 թվականի Արցախի պաշտպանության պատերազմներին։

Համոզված է, որ հայրենիքի համար պայքարը պետք է շարունակվի մինչև հաղթական ավարտը, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան իրենց կյանքը կառուցել իրենց երկրում։ Այդ պատճառով նա միացել է «Ուժեղ Հայաստանի» թիմին և ապահովելու է, որ իրագործենք ուժեղ խաղաղությանը հասնելու մեր բոլոր քայլերը»,-նշված է տեսանյութում, որը վերնագրված է՝ նա ոչ միայն լեգենդ է, այլև մեր անվտանգության թիմի ղեկավարը։

Տեսանյութն իր խոսքով ամփոփել է Արթուր Ավանեսյանը, ասելով՝ իմ ամբողջ կյանքում ես պայքարել եմ հայ ժողովրդի անվտանգության համար, այսօր էլ իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է, մենք այլևս թույլ չենք լինելու:

Նմանատիպ նյութեր