211652_close_icon
views-count1744 դիտում article-date 10:55 18-03-2026

Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը

Հունիսի 15-21-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը կընդունի Դևիսի գավաթի (տղամարդկանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու IV ենթախմբի հանդիպումները։

Հայաստան կժամանեն Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի ու Սան Մարինոյի հավաքականները։

Տարվա գլխավոր մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի կազմը կհրապարակենք ավելի ուշ։

Նախորդ անգամ Հայաստանում Դևիսի գավաթի խաղարկություն անցկացվել է 2008 թվականին։
 

Նմանատիպ նյութեր