Թենիսի Դևիսի Գավաթի վիճակահանությունն անցկացրել է կոկորդիլոսը. տեսանյութ
Ավստրալիայում յուրահատուկ կերպով են անցկացրել թենիսի Դևիսի Գավաթի 1/4 փուլի վիճակահանությունը՝ Ավստրալիայի և Ղազախստանի հավաքականների միջև: Վիճակահանության իրավունքը տրվել է Բերտ անունով կոկորդիլոսին, որը հայտնի է «Դանդի մականունով կոկորդիլոսը» հանրահայտ կինոնկարից:
Լողավազանի վերևում, որտեղ բնակվում է հինգմետրանոց Բերտը, պարանին ամրացրել են հավի չորս կտոր, որոնցից յուրաքանչյուրի վրա նշված է եղել թենիսիստների համարները:
Կոկորդիլոսի կատարած վիճակահանության արդյունքում ստացվել է, որ առաջին օրը կխաղան Տանասի Կոկինակիս- Միխայիլ Կուկուշկին, և Նիկ Կիրյոս-Ալեքսանդր Նեդովեսով զույգերը: