211652_close_icon
views-count2017 դիտում article-date 20:20 17-03-2026

Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ ԱՆ

vtforeignpolicy. com անվանումով կայքում Հայաստանի մասին հերթական կեղծ նյութն է հրապարակվել: Այս անգամ ապատեղեկատվություն տարածող հարթակը Հայաստանի իշխանություններին վերագրել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու մասին կեղծիքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հաշվի առնելով Հայաստանի դեմ արտաքին ապատեղեկատվական հարձակումների հետագիծը` հարկ ենք համարում հայտարարել, որ «Փաշինյանի սև շուկան օրգանների համար․ ինչպես է Հայաստանի վարչապետը իր քաղաքացիներին մաս-մաս «վաճառում» Ֆրանսիային՝ փոխպատվաստումների համար» վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Հայաստանի Հանրապետությունում օրգանների փոխպատվաստման ոլորտը կարգավորվում է օրենքով և համապատասխան պետական վերահսկողության ներքո է։

Նմանատիպ անհիմն պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և պետք է դիտարկվեն բացառապես որպես ապատեղեկատվության տարածման հերթական փորձ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր