211652_close_icon
views-count778 դիտում article-date 10:54 17-03-2026

Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը

Ղրիմում՝ Թեոդոսիայում փլուզվել է Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց հայկական եկեղեցու մի մասը, հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն  քրեական գործ է հարուցել։

Փետրվարին վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիմը հայտնել է, որ քննարկվում են եկեղեցու պահպանման առաջնահերթ միջոցառումները։ Նախատեսվում էր մասնագետների այց տարածք՝ զննում անցկացնելու և դրա վիճակի վերաբերյալ տեխնիկական զեկույց պատրաստելու համար։

1408 թվականին կառուցված եկեղեցին մշակութային ժառանգության կառույց է։ Վերջին անգամ վերականգնվել է 1968 թվականին։

Նմանատիպ նյութեր