211652_close_icon
views-count1051 դիտում article-date 19:09 16-03-2026

ԿԳՄՍ նախարարը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ դպրոցներում որպես տարածաշրջանային լեզու պարսկերենի ուսուցմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք․ «Վստահաբար, Ձեր գործունեությունը կնպաստի երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամական կապերի զարգացման»:

Նախարարը հիշատակել է նախընթաց տարվա սեպտեմբերին Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգը և շնորհակալություն հայտնել ջերմ և բարձրակարգ ընդունելության համար: Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում երկկողմ համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել:

Նմանատիպ նյութեր