211652_close_icon
views-count313 դիտում article-date 21:00 15-03-2026

Ֆիդան. Նեթանյահուի օրոք Իսրայելը միշտ թշնամի կփնտրի

Իսրայելը միշտ թշնամի կփնտրի, քանի դեռ վարչապետ Բենիամին Նեթանյահուն իշխանության գլուխ է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այս կարծիքը հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցում։

«Քանի դեռ Նեթանյահուն այնտեղ է, (Իսրայելը) միշտ ինչ-որ մեկին թշնամի կհամարի։ Նրանց դա անհրաժեշտ է սեփական օրակարգn առաջ մղելու համար։ Եթե ոչ Թուրքիան, ապա նրանք տարածաշրջանի մեկ այլ երկիր կընտրեն (այս նպատակով)», – ասել է նախարարը։

Ֆիդանը նաև քննադատել է հրեական պետության գործողությունները Սիրիայի դեմ, այդ թվում՝ ռազմական թիրախներին հարվածները և Արաբական Հանրապետության հարավում լրացուցիչ տարածքների գրավումը։ «Նրանք այնտեղ են ոչ թե անվտանգության, այլ տարածքի համար։ Մինչև նրանք չհրաժարվեն այս գաղափարից, Մերձավոր Արևելքում միշտ պատերազմ կլինի», – պնդել է արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ նյութեր