Հավանաբար այդ խաղը պետք է հետաձգվեր. Սպերցյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի՝ Կազանի «Ռուբինի» դեմ արտագնա հանդիպումը պետք է հետաձգվեր։
Խաղը կայացել է Կազանում՝ խիստ ցրտաշունչ եղանակի պայմաններում, և ավարտվել է «ցուլերի» պարտությամբ՝ 1-2 հաշվով։
«Իհարկե, նման պայմաններում խաղալը շատ բարդ է։ Զգացողություններով կարծես -26 աստիճան ցուրտ լիներ։ Հավանաբար, այդ խաղն արժեր հետաձգել»,- Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։
Նշենք, որ ավելի ուշ՝ ՌՊԼ-ի 21-րդ տուրում, «Կրասնոդարն» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել «Սոչիի» նկատմամբ: Կուբանյան ակումբի կազմում այդ խաղի երկու գոլն էլ հեղինակել էր հենց Սպերցյանը։