Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցներ են կիրառվել նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի 48 իրավաբանական անձանց նկատմամբ։
Զելենսկին պարբերաբար հրամանագրեր է ստորագրում ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնց Կիևը մեղադրում է Ռուսաստանի հետ համագործակցության մեջ։
Նախարարություններն ու գործակալությունները մշակում են պատժամիջոցների ցուցակներ և ներկայացնում առաջարկություններ, որից հետո Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կայացնում է համապատասխան որոշումներ։