Թրամփի վարչակազմը մերժել է Մադուրոյի և նրա կնոջ քրեական գործը կարճելու խնդրանքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուրբաթ մերժել է Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի խնդրանքը՝ ԱՄՆ-ում իրենց դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ. հայտնում է NBC News-ը:
Անցյալ ամիս Մադուրոն և Ֆլորեսը դիմել էին դատարան՝ գործը կարճելու պահանջով՝ պնդելով, թե ԱՄՆ կառավարությունն ապօրինի կերպով խոչընդոտել է իրենց օգտագործել Վենեսուելայի պետական միջոցները պաշտպանության համար վճարելու նպատակով: Դատական հայցում Թրամփի վարչակազմը պնդել է, որ Մադուրոն և նրա կինը դեռևս կարող են ազատորեն օգտագործել իրենց անձնական միջոցները (ներառյալ համատեղ սեփականությունը) դատական ծախսերը հոգալու համար, բայց ոչ Վենեսուելայի կառավարական՝ պատժամիջոցների տակ գտնվող հաստատության վերահսկողության տակ եղած գումարները:
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը տնօրինում է օտարերկրյա իրավաբանական անձանց դեմ ամերիկյան պատժամիջոցները, «մեղադրյալներին բացառություն է տրամադրել այդ պատժամիջոցներից. թույլտվություն՝ օգտագործելու իրենց անձնական (և համատեղ) միջոցները փաստաբանների ծառայությունների համար վճարելու նպատակով»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
«Սակայն OFAC-ը մերժել է պատասխանողների լրացուցիչ բացառություն տրամադրելու խնդրանքը՝ թույլ տալ նրանց դատական ծախսերը վճարել պատժամիջոցների տակ գտնվող կառավարության վերահսկողության տակ եղած բարեգործական հիմնադրամից»,- հայտնել են գերատեսչությունում:
Ըստ Մադուրոյի փաստաբան Բարի Պոլակի, OFAC-ը հաստատել է այն լիցենզիաները, որոնք Մադուրոն և Ֆլորեսը հայցել էին հունվարին: Լիցենզիաներն անհրաժեշտ էին Վենեսուելայի դեմ պատժամիջոցների պատճառով դրամական փոխանցումները թույլատրելու համար: Սակայն կառավարությունը պնդել է, որ OFAC-ը վարչական սխալի պատճառով ավելի լայն թույլտվություն է հաստատել, իսկ հետո փոփոխություններ կատարել լիցենզիաներում:
Մադուրոն և Ֆլորեսը առևանգվել էին ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ և տեղափոխվել ԱՄՆ՝ քրեական մեղադրանքներ առաջադրելու համար: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոկաին ներկրելու դավադրության, ինչպես նաև գնդացիրներ և պայթուցիկ սարքեր պահելու համար: Մադուրոյին առաջադրվել է նաև լրացուցիչ դաշնային մեղադրանք՝ թմրաահաբեկչության նպատակով դավադրության համար: