Թրամփը մերժել է իր հետ հեռախոսազրույց ունենալու մասին Վենեսուելայի նախագահ Մադուրոյի խնդրանքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոսել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսով: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Թրամփը մերժել է Մադուրոյին, հայտարարելով, որ միայն ժողովրդավարության վերականգնումից հետո կխոսի նրա հետ:
Վաշինգտոնի կարծիքով՝ Մոդուրոն ընտրել է դիկտատուրայի ճանապարհը:
Թրամփը կզրուցի Վենսուելայի առաջնորդի հետ միայն այն բանից հետո, երբ երկրում վերականգնվի ժողովրդավարությունը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը չի բացառել Վենեսուելայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումը ռազմական ճանապարհով: