211652_close_icon

Դատարանը մերժել է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը

views-count244 դիտում article-date 16:34 27-08-2025
Դատարանը մերժել է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը:

Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որով դատարանին առաջարկում են դադարեցնել Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը, ինչպես նաև կարճել քրեական վարույթը։

Նրանց կարծիքով` Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը:

Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել են հուլիսի 19-ին` իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։

Նմանատիպ նյութեր