211652_close_icon
views-count283 դիտում article-date 23:40 14-03-2026

Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստերը համաժամանակյա խաղ է անցկացրել Հայաստանի շախմատի ակադեմիայի սաների հետ

Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սինա Մովահեդը Հայաստանում համաժամանակյա խաղ է անցկացրել Շախմատի ակադեմիայի սաների հետ։

«Մարտի 12-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել  համաժամանակյա խաղ՝ Իրանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սինա Մովահեդի հետ։

Երիտասարդ գրոսմայստերը միաժամանակ խաղացել է Ակադեմիայի մի քանի սաների հետ՝ նրանց հնարավորություն տալով փորձելու իրենց ուժերը։

Նման հանդիպումները մեծ ոգևորություն են երիտասարդ շախմատիստների համար և օգնում են նրանց զարգացնել մտածողությունը, փորձն ու սերը շախմատի նկատմամբ»,- նշել են Հայաստանի շախմատի ակադեմիայից։

Նմանատիպ նյութեր