211652_close_icon

Պատանի շախմատիստների հետ համաժամանակյա սեանս են անցկացրել միջազգային գրոսմայստերները

views-count4307 դիտում article-date 23:04 08-10-2016
Շախմատասեր մեր համաքաղաքացիների համար Երևանի ծննդյան օրվա միջոցառումների ծրագրի շրջանակում Մանուշյանի պուրակում կազմակերպվել էր հետաքրքիր մի միջոցառում, որի շրջանակում Երևանի շախմատային դպրոցների տարբեր տարիքի երիտասարդներ իրենց ուժերն էին փորձում անվանի շախմատիստների հետ։ Իմաստուն խաղի պատանի ներկայացուցիչների հետ այս տարի համաժամանակյա խաղի սեանս էին անցկացնում միջազգային գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Հրայր Սիմոնյանը: Մեր ապագա չեմպիոնների համար աշխարհահռչակ շախմատիստներից գործնական խորհուրդներ ստանալը հմտությունները կատարելագործելու բացառիկ հնարավորություն էր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր