211652_close_icon
views-count409 դիտում article-date 21:15 12-03-2026

«Բարսելոնան» Ֆոնտին հանձնելը ակումբը կտանի կnրծանման․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան կոշտ է արտահայտվել Վիկտոր Ֆոնտի հասցեին, որն ակումբի ղեկավարի պաշտոնի համար պայքարում նրա գլխավոր մրցակիցն է։
​Նշենք, որ կատալոնական ակումբի նախագահական ընտրությունները կկայանան առաջիկա կիրակի՝ մարտի 15-ին։

​«Բարտոմեուն ասել է, որ քվեարկելու է Ֆոնտի օգտին, և դա ինձ չզարմացրեց։ Նրանք նման են իրար։ «Բարսելոնան» Ֆոնտին հանձնելը ակումբը կտանի կործանման»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է BarcaTimes-ը։

​Հիշեցնենք, որ Լապորտան կատալոնական գրանդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի գարնանից և վերջերս հրաժարական տվեց՝ առաջիկա ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու նպատակով։ Նրան այդ պաշտոնում նախորդել էր հենց Ժոզեպ Բարտոմեուն։

​Հատկանշական է, որ ընտրությունների օրը՝ մարտի 15-ին, «կապտանռնագույնները» Լա Լիգայի հերթական տուրի շրջանակում կմրցեն «Սևիլիայի» հետ։ Ներկա պահին Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 67 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին» գերազանցելով 4 միավորով։

Նմանատիպ նյութեր